ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ
Ամերիկացիները ստեղծում են հակասթրեսային դեղամիջոց
Կալիֆորնիացի գիտնականների թիմի ղեկավար Ռոբերտ Սապոլսկին ասել է, որ վակցինայի շնորհիվ գլխուղեղը գտնվելու է «կենտրոնացված հանգստի» վիճակում։
պարբերականի փոխանցմամբ, Սթենֆորդի համալսարանի գիտնականների խումբը մտադիր է ստեղծել պատվաստանյութ, որը կանխելու է ծանր հիվանդությունների, այդ թվում սրտամկանային ինֆարկտի եւ շաքարախտի հանգեցնող վիճակը` սթրեսը։
Ռոբերտ Սապոլսկու խումբը Քենիայում անցկացրած հետազոտությունների ընթացքում պարզել է, որ օրգանիզմի իմունային համակարգի մաս կազմող եւ քաղցկեղի ու բորբոքումների դեմ պայքարող «գլյուկոկորտիկոիդ» կոչվող հորմոնները կենդանու մոտ սթրեսից, օրինակ` գիշատիչներից փախչելուց հետո, «անջատվում» են, մինչդեռ մարդու օրգանիզմում այդպիսի բան տեղի չի ունենում` գլյուկոկորտիկոիդները ակտիվ են մնում։
Դրանք օրգանիզմն արտադրում է ի պատասխան օրվա ընթացքում ի հայտ եկող զանազան ահազանգերի եւ վտանգների։ Կուտակվելով մարդու օրգանիզմում, այդ հորմոնները սկսում են վնաս հասցնել, քայքայել գլխուղեղի բջիջները եւ թուլացնել իմունային համակարգը։
Սապոլսկու թիմը այդ հորմոնները չեզոքացնելու համար գիտական փորձերի միջոցով կարողացել է ձեւափոխել հերպեսի վիրուսը, դրան ստիպելով դառնալ նեյրոբջիջների պաշտպան։
Առնետների վրա անցկացրած հետազոտությունների ընթացքում վիրուսը իսկապես չեզոքացրել է վտանգի պահին արտադրված հորմոնների վնասակար ազդեցությունը։
Այդ ձեւափոխված վիրուսը մարդկանց մոտ առաջացնելու է սթրեսից ի հայտ եկած եւ լարվածության պատճառ դարձած նեյրոնների հետադարձ կապի կարճ միացում, փաստորեն` տեղի է ունենալու արագ լիցքաթափում։
«Դա թույլ կտա մարդուն գտնվել կայուն, կենտրոնացված վիճակում, միշտ թարմ, կայտառ, հավասարակշռված եւ պատրաստ դիմագրավել հաջորդ վտանգը», - ասել է Ռոբերտ Սոպոլսկին, ով 30 տարի շարունակ աշխատել է այդպիսի վակցինա ստեղծելու ուղղությամբ։
Պատվաստանյութը առնետների դեպքում աշխատում է, բայց թե երբ կստեղծվի դրա տարբերակը homo sapiens-ի համար` այս պահին հայտնի չէ։
«Անկեղծ ասած, առ այսօր ինքս զարմացած եմ այն մտքից, որ վակցինան աշխատում է», - խոստովանել է ամերիկացի պրոֆեսորը։ Հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
|
|
05.08.2010 Սկզբնաղբյուր. yerevaklur.am
Լուսանկարը. liveinternet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համարպատասխանատվություն չի կրում
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
